Վրաստանի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեսպանին

12:11     5 մայիսի, 2015

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունն է փոխանցել երկրում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին, հաղորդում է Грузия Online-ը:

Պաշտոնական Թբիլիսիին մտահոգել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը։ Ըստ Վրաստանի արտգործնախարարության՝ դա հակասում է երկու բարեկամ երկրների հարաբերություններին ու վնաս հասցնում դրանց։

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Բիբիլովը ԼՂՀ է ժամանել ոչ պաշտոնական այցով, որի շրջանակում տեղի ունեցած հանդիպումն անձնական բնույթ է կրում։


© armedia.am