Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունն է փոխանցել երկրում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին, հաղորդում է Грузия Online-ը:
Պաշտոնական Թբիլիսիին մտահոգել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը։ Ըստ Վրաստանի արտգործնախարարության՝ դա հակասում է երկու բարեկամ երկրների հարաբերություններին ու վնաս հասցնում դրանց։
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Բիբիլովը ԼՂՀ է ժամանել ոչ պաշտոնական այցով, որի շրջանակում տեղի ունեցած հանդիպումն անձնական բնույթ է կրում։