Հայաստանը ներկրում և արտահանում է մոտ 100 ապրանքատեսակ: Որոշների մասով երկիրը առավելություն ունի արտահանման գծով: Որպեսզի պարզ դառնա, թե որ արտադրանքների գծով է ձևավորվում դրական սալդոն, պետք է հաշվել հարաբերական առավելության գործակիցն (ՀԱԳ) ամեն ամպրանքատեսակի գծով: ՀԱԳ տատանվում է +1-ից մինչև -1 միջակայքում: Եթե տվյալ ապրանքային խումբը կամ տեսակը +1 է կամ ձգտում է +1-ի , ապա տվյալ ապրանքը լիովին բավարարում է ներքին սպառումը և միևնույն ժամանակ այն արտահանվում է ավելի մեծ ծավալով, քան ներմուծվում է: Իսկ երբ հարաբերական առավելության գործակիցը -1 է կամ մոտ է այս ցուցանիշին, ապա տվյալ ապրանքն ամբողջական ծավալով կամ մասնակի ներկրվում է արտերկրից: Հիմնականում միևնույն ապարանքատեսակի գծով լինում են և՛ ներմուծումներ, և՛ արտահանումներ, սակայն ՀԱԳ-երը ցույց են տալիս՝ արտաքին առևտրում որն է գերակշռում՝ ներմուծումը, թե արտահանումը:
Հաշվարկները ցույց են տվել, որ 100 անվանում ապրանքներից մոտ 20 ապրանքատեսակ ոչ միայն լիովին բավարարում են ներքին սպառմանը, այլև արտահանվում են: Սա իհարկե չի նշանակում, որ մնացած 80 ապրանքնատեսակները միայն ներկրվում են: Այս ապրանքների մոտ 80 տոկոսը նույնպես արտադրվում են ՀՀ տարածքում, սակայն ներքին արտադրանքի սահմանափակ լինելու պատճառով ներկրվում են նաև արտերկրից՝ ներքին պահանջարկը բավարարելու համար:
Դրական կամ +1-ի ձգտող հարաբերական առավելության գործակից ունեն հետևյալ ապրանքատեսակները.
Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերը նշված ապրանքատեսակների արտադրության պոտենցիալը հնարավոր է ընդլայնել՝ ի հաշիվ նոր շուկաների, ինչն էլ կխթանի երկրում վերջնական արդյունքի ավելացումը: Այս առումով որոշակի հեռանկարներ են բացվել ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ, ինչի արդյունքում Հայաստանը մուտք ստացավ շուրջ 170 միլիոնանոց շուկա: Հատկանշական է, որ Հայաստանի տնտեսական և շուկայական հարաբերությունները ԵԱՏՄ անդամների հետ գտնվում են տարբեր մակարդակների վրա և այս առումով բավական լուրջ անելիքներ կան:
Դեպի այդ երկրներ ՀՀ ապրանքների հնարավոր արտահանման հնարավորությունների բացահայտման համար բավարար է թեկուզ ԵԱՏՄ անդամ երկրների համար շուրջ 100 ապրանքների գծով ՀԱԳ-երի համեմատությունը: Դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ այն ապրանքատեսակները, որոնց առումով Հայաստանն ունի դրական սալդո, որոշ ԵԱՏՄ երկրների պարագայում սալդոն բացասական է: Այսպիսով, հայկական կողմը, համադրելով երկկողմ պահանջարկի և առաջարկի տվյալները կարող է հանդես գալ տարբեր ոլորտներում համագործակցելու կամ համագործակցության խորացման լուրջ նախաձեռնություններով: