Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան մայիսի 7-ին, հաղթելու ավելի մեծ հավանականություն ունեցող կուսակցությունները չորսն են՝ Պահպանողականները՝ ներկայիս իշխող կուսակցությունը, լեյբորիստական կուսակցությունը, լիբերալ դեմոկրատներն ու նորաթուխ՝ ՄԲ անկախության կուսակցությունը: Այժմ ներկայացնենք նրանց հիմնական քաղաքական գծերը՝ արտաքին հարաբերությունների, Եվրոպական Միության հանդեպ ունեցած վերաբերմունքի և, իհարկե, ներգաղթի խնդրի հետ կապված, որն այժմ կարելի է համարել քաղաքական ամենանուրբ ու ցավոտ հարցերից մեկը:
Կուսակցությունների տարբերությունները և առանձնահատկությունները ներկայացնելու համար առանձնացերել ենք նրանց կողմից ներկայացվող հիմնական խոստումները վերոնշյալ թեմաների հետ կապված:
Պահպանողականներ
Պահպանողական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի հնագույն կուսակցություններից է, որը կազմվել է դեռևս 18-րդ դարում՝ կոչվելով սկզբնապես «թորիների» կուսակցություն, որն ավանդապես ազատ առևտրի, մասնավոր ձեռնարկությունների, անհատական ազատության, ցածր հարկերի և ուժեղ պաշտպանության կողմնակից է եղել: Ներկայիս ՄԲ վարչապետ Դևիդ Քեմերոնը ղեկավարում է Պահպանողական կուսակցությունը 2005 թվականից ի վեր:
Հիմնական խոստումներ - ԵՄ
Արտաքին հարաբերություններ և իմիգրացիա
Լեյբորիստներ
Հիմնադրված արհմիությունների կողմից 1900 թվականին՝ խորհրդարանում աշխատավորների ձայնը լսելի դարձնելու նպատակով, լեյբորիստական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի գլխավոր ձախակողմյան թևն է, որի գլխավոր նպատակներն են համարվում ունեցվածքի վերաբաժանումը և ոցիալական արդարությունը: Էդ Միլիբանդը կուսակցության ղեկավարն է սկսած 2010 թվականից:
Հիմնական խոստումներ – ԵՄ
Արտաքին հարաբերություններ և ներգաղթ
Լիբերալ դեմոկրատներ
Այս կուսակցությունը ձևավորվել է 1988 թվականին՝ մի կողմից ՄԲ հնագույն Լիբերալ (նախկինում վիգերի) կուսակցության, մյուս կողմից՝ լեյբորիստական կուսակցության ավելի կենտրոնամետ հատվածի` Սոցիալ դեմոկրատական կուսակցության համագործակցության արդյունքում: Նիք Քլեգը գլխավորում է կուսակցությունը սկսած 2007 թվականից:
Հիմնական խոստումներ – ԵՄ
Արտաքին հարաբերություններ և իմիգրացիա
Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցություն
Այս կուսակցությունը հատուկ ստեղծվել է 1993 թվականին՝ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս բերելու նպատակով: Սա իհարկե մնում է կուսակցության գլխավոր առաքելությունը, բայց կան այլ մշակված ծրագրեր ևս՝ մասնավորապես ուղղված ներգաղթի կրճատմանը: Նայջել Ֆարաժը կուսակցության գլխավորում է 2006 թվականից սկսած:
Հիմնական խոստումներ – ԵՄ
Արտաքին հարաբերություններ և իմիգրացիա