ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կարծում է, որ իր հաջորդը` կառույցի ղեկավարի պաշտոնում, պետք է կին լինի: Այս մասին հայտնում է TACC-ը` վկայակոչելով վերջինիս խոսնակ Ֆարհան Հաքին։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հաքը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հրապարակավ ասել է, որ արդեն եկել է ժամանակը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կին զբաղեցնի: Միևնույն ժամանակ Հաքը նշել է, որ Բան Գի Մունը չի պատրաստվում կարծիք հայտնել, թե կոնկրետ ով պետք է ընտրվի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Բան Գի Մունի լիազորությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ավարտվում են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին։