ԱՄՆ­-ը Եմենին 68 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի

10:53     7 մայիսի, 2015

ԱՄՆ-­ն Եմենին 68 միլիոն դոլար կտրամարդի՝ որպես մարդասիրական օգնություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ­-ի պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում ТАСС-ը:

«Մարդասիրական կազմակերպություններին փոխանցված գումարը նախատեսված է 16 միլիոն մարդու օգնելու համար, ովքեր լուրջ վնասներ են կրել եմենյան հակամարտության արդյունքում: Նվազագույնը 300 հազար մարդ հարկադրված լքել է իր տունը և հեռացել երկրից»,­ - նշել է Քերին:

Ապրիլի վերջին Եմենում հումանիտար հարցերով ՄԱԿ-ի համակարգող Յոհաննես Վան Դեր Կլաուն հայտարարել էր երկրում «մարդասիրական դադար» հաստատելու անհրաժեշտության մասին՝ եմենցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։


© armedia.am