ԱՄՆ-ն Եմենին 68 միլիոն դոլար կտրամարդի՝ որպես մարդասիրական օգնություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում ТАСС-ը:
«Մարդասիրական կազմակերպություններին փոխանցված գումարը նախատեսված է 16 միլիոն մարդու օգնելու համար, ովքեր լուրջ վնասներ են կրել եմենյան հակամարտության արդյունքում: Նվազագույնը 300 հազար մարդ հարկադրված լքել է իր տունը և հեռացել երկրից», - նշել է Քերին:
Ապրիլի վերջին Եմենում հումանիտար հարցերով ՄԱԿ-ի համակարգող Յոհաննես Վան Դեր Կլաուն հայտարարել էր երկրում «մարդասիրական դադար» հաստատելու անհրաժեշտության մասին՝ եմենցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։