Միլիոնավոր մարդիկ արդեն սկսել են քվեարկել Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրություններում:
Ողջ Բրիտանիայում՝ շուրջ 50,000 ընտրատեղամասերում քվեարկությունը սկսվել է բրիտանական ժամանակով ժամը 7-ին և կշարունակվի մինչև ժամը 22.00:
Կընտրվի Վեսթմինստրյան պալատի 650 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է 50 միլիոն մարդ: Այս մասին հայտնում է BBC.
Ընդհանուր ընտրություններից բացի, տեղի են ունենում նաև տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններ, որոնց համար մրցում են 279 թեկնածուներ:
Քաղաքապետեր ընտրվելու են Բեդֆորդում, Քոփելանդում, Լեսթերում, Մանսֆիլդում, Միդըլսբրաում և Թորբեում: