Մեծ Բրիտանիայում ընտրությունների ավարտին մնացել են հաշված ժամեր, սակայն դեռևս հստակ չէ, թե ող կհասղթի, գրում է Independent-ը:
Այսօր առավոտյան կատարված վերջին հարցումները ևս ակնհայտ առաջատարի չեն մատնանշում: Այսպես, հիմական մրցակիցներ Պահպանողական և Լեյբորիստական կուսակցությունները ձայների 33-ական տոկոսով շարունակում են կողք-կողքի ընթանալ: Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանն իրենց ձայներն են տվել հարցվածների 10%-ը, Ukip-ին՝ 11%-ը, իսկ Կանաչների կուսակցությանը՝ 6%-ը: