Բրիտանական Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Միլիբենդը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտարարել է CNN-ի ուղիղ եթերում ելույթի ժամանակ։ Միլիբենդը իր այս որոշումը բացատրել է նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կուսակցության կրած պարտությամբ։
Լեյբորիստների արդեն նախկին առաջնորդ Էդ Միլիբենդը նաև նշել է, որ ինքը արդեն շնորհավորել է Դևիդ Քեմերոնին հաղթանակի կապակցությամբ։
Նա շնորհակալություն է հայտնել համախոհներին աջակցության համար և տեղեկացրել է, որ մինչ կուսակցության նոր նախագահի ընտրությունները կուսակցությունը կղեկավարի Հարիեթ Հարմանը։