Վոլգոգրադում տեղի ունեցավ Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը: Մեկօրյա այցով Շտայնմայերը Վոլգոգրադ էր ժամանել̦ որպեսզի հարգեր Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը:
Երկու երկրների նախարարները հարգանքի տուրք են մատուցել` խորհրդային զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրին ծաղկեպսակ դնելով̦ ինչից հետո գերմանացի նախարարը հայտարարել է̦ որ նման պահերին` հուշահամալիրի դիմաց կանգնած̦ պետք է մտածել ուկրաինական հակամարտության խաղաղ լուծման ճանապարհներ փնտրելու մասին:
«Ուկրաինական ճգնաժամը հաշվի առնելով̦՝ինձ համար հատկապես կարևոր էր ներկա գտնվել այստեղ զոհերի հիշատակը հարգելու համար̦- ասել է Շտայնմայերը̦: - Ինչքան էլ որ դժվար լինի̦ ինչքան էլ որ հակասող կարծիքներ լինեն տարբեր հարցերի շուրջ̦ Հայրենականի զոհերի հիշատակը հարգելով հանդերձ̦ մենք պետք է ձգտենք ինչքան հնարավոր է շուտ լուծել ուկրաինական հակամարտությունը»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն̦ իր հերթին̦ շատ գոհ էր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ վարած բանակցություններից̦ որոնց արդյունքները հրապարակող ասուլիսի ժամանակ̦ Լավրովը խոսել է նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին:
«Մենք ՆԱՏՕ-ի կողմից ազդանշաններ ենք ստանում այն մասին, որ վատ չէր լինի շարունակել համագործակցությունը»,- ասել է Լավրովը՝ մեկնաբանելով Բրյուսելի կողմից Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ կապի վերականգնումը̦: «Եթե մենք ՆԱՏՕ-ից համագործակցությունը շարունակելու առաջարկ ստանանք, ապա մեր պատասխանը կլինի կառուցողական»,- ասել է Լավրովը̦՝ հավելելով̦ որ Բրյուսելից իրենց տեղեկացրել են̦, թե ՆԱՏՕ-ի գործընկերները վերականգնել են հեռախոսագծերի աշխատանքը, հաստատել այդ գծերի հեռախոսահամարները:
ՌԴ արտգործնախարարը նաև շեշտել է, որ ռազմական համագործակցության դադարեցման նախաձեռնողն ամենևին էլ Ռուսաստանը չի եղել̦ այլ հենց ՆԱՏՕ-ին է պատկանել այդ գաղափարը:
Ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտնել է նաև̦ որ Ռուսաստանի Դաշնությունը մեծ հույսեր է տածում նախագահ Վլադիմիր Պուտինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների հետ կապված̦ որոնք տեղի կունենան կիրակի օրը`մայիսի 10-ին Մոսկվայում:
«Իրավիճակը Եվրոպայում այնքան էլ խաղաղ չէ այսօր և զարգանում է ոչ ամենապոզիտիվ սցենարով: Այդ կապակցությամբ մենք հատուկ կարևորություն ենք տալիս Մոսկվայի և Բեռլինի միջև երկխոսությանը»̦ - նշել է նախարարը: