Հայաստանն իր տնտեսական և առևտրային կապերն ընդլայնում է աշխարհի տնտեսական հսկաների հետ: 2015թ. դեռ երկրորդ կիսամյակը չի բոլորել, ՀՀ արդեն ունի կնքված առևտրային տարբեր համաձայնագրեր աշխարհի առաջին և երկրորդ տնտեսությունների հետ:
Որպես հիշեցում, պետք է նշել, որ 2015թ. մարտի 25 պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը կնքեց մի շարք պայմանագրեր ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Այդ այցը շատ արդյունավետ էր ՀՀ համար հատկապես տնտեսական և ֆինանսական տեսանկյունից, քանի որ կնքված պայմանագրերի մեծամասնությունը վերաբերում էր այս ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը: Հատկանշական էր SWAP գործարքի պայմանագիրը, ըստ որի ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև 77 մլրդ ՀՀ դրամի և 1 մլրդ չինական յուանի փոխանակում էր տեղի ունենալու: Պայմանագիրը միտված էր երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղղակի ներդրումների ավելացմանը:
Հայաստանի կառավարությունը, հետևողական լինելով տնտեսական ոլորտում իր վարած քաղաքակնությանը՝ ուղղված շուկայի և ներդրումային դաշտի ընդլայմանը, իր հերթական քայլերն է իրականցնում այս ոլորտում: Ինչպես արդեն հայտնի է, Հայասատնի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և Ներդրումային Շրջանակային պայմանագիրը (Trade and Investment Framework Agreement-TIFA):
Ըստ այս պայմանագրի, կողմերի աշխատանքները պետք է ուղղված լինեն բարենպաստ պայմաններ ստեղծելուն ներդրումային և առևտրային հարաբերությունների զարգացման համար՝ խրախուսելով ապրանաքաշրջանառության ծավալների ընդլայնումը երկու երկրների միջև: Հայաստանի և աշխարհի առաջին տնտեսության միջև բարիդրացիական հարաբերությունների մասին են հաստատում հետևյալ վիճակագրական տվյալները:
Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2014թ.-ի տվյալներով կազմել է 153 միլիոն դոլար: Ներմուծումներն ԱՄՆ-ից կազմել են 56 միլիոն դոլար հետևյալ ապրանքների գծով՝ թռչնամիս, մեքենաներ, շարժիչներ, օպտիկական և բժշկական սարքավորումներ: Հայաստանից արտահանումը դեպի ԱՄՆ 2014թ. կազմել է 96 միլիարդ դոլար հետևյալ արտադրությունների գծով՝ այլումին, գործած հագուստ, կոնյակ, ադամանդ, պահածոյացված միրգ և բանջարեղեն: Ինչպես երևում է այս տվյալներից Հայաստանից արտահանումները գումարային առումով գերազանցում են ԱՄՆ-ից ներմուծմանը:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այս ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: 2013թ.-ի տվյալներով ԱՄՆ ուղղակի ներդրումները ՀՀ-ում կազմել են մեկ միլիոն դոլար և հատկանշական է, որ Հայաստանի ուղղակի ներդրումները Միացյալ Նահանգներում նույնպես կազմել են 1 միլիոն դոլար: Այս տվյալները հուշումն են, որ մինչև TIFA կնքումը երկրները բավականին ակտիվ տնտեսական հարաբերություններ են ունեցել: Կարելի է կանխատեսել, որ պայմանագիրն էլ ավելի կակտիվացնի և կխրախուսի այս կապերի ընդլայնումն ու զարգացումը:
TIFA-ն մշակված բանաձև է, որի հիման վրա իրականացվում են շուկայական և ներդրումային հարցրերով քննարկումներ ԱՄՆ և TIFA անդամ երկրների միջև, այս դեպքում՝ ՀՀ-ի: Տարբեր երկրների հետ կնքված այս պայմանագիրը շատ հաճախ ունենում է այլ ձևակերպումներ, սակայն բովանդակային առումով այն ծառայում է մի նպատակի՝ քննարկել և վեր հանել ԱՄՆ և մյուս կողմի միջև ընդհանուր հետաքրքրությունները, զարգացնել առևտրաշրջանառությունը և ընդլայնել ներդրումները:
Քննարկաման առարկա կարող են լինել այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են աշխատուժին, շրջակա միջավայրին, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը և, շատ հաճախ, կարողություների զարգացմանը:
Միացյալ Նահանգները TIFA-ի շրջանակներում մոտ 40 երկրների հետ ունի կնքած պայմանագիր: Տարածաշրջանում Հայաստանը երրորդ երկիրն է Վրաստանից և Թուրքիայից հետո՝ 2007թ. և 1999թ. համապատասխանաբար:
Հայաստանի համար դրական մեծ ազդեցություն կարող է ունենալ TIFA շրջանակներում համագործակցությունն աշխարհում առաջին տեղը զբաղեցրած տնտեսության հետ: Հատկանշական է, որ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է առայժմ, որ ունի այս պայմանգիրն ԱՄՆ հետ: Սա շատ կարևոր է, քանի որ որպես ԵԱՏՄ անդամ հնարավորություն կառաջանա ՀՀ-ի համար կապող օղակ լինել ԱՄՆ և ԵԱՏՄ ընդհանուր մեծ շուկաների միջև:
Սակայն էլ ավելի կարևոր կետը վերաբերում է ներդրումների ընդլայնման հնարավորությանը, քանի որ ներդրումների շնորհիվ է, որ զարգանում է արդյունաբերությունը, հետևաբար՝ աճում են արտադրանքի ծավալները, ինչն էլ իր հերթին մեծացնում է արտահանման ծավալները:
Ամփոփելով, կարելի է ասել, որ ՀՀ քաղաքակնությունն՝ ուղղված Արևելք – Արևմուտք տնտեսական կապերի ընդլյամանը կարելի է համարել, որ գտնվում է հաջողության ճանապարհին: