Նախընտրական քարոզարշավի ընթացքում վերլուծաբանների մեծ մասը միաձայն կանխատեսում էին, որ «Լեյբորիստական» և «Պահպանողական» կուսակցություններն ունեն հաղթելու հավասար շանսեր, միևնույն ժամանակ ենթադրվում էր, որ կուսակցություններից ոչ մեկը չի կարողանա կառավարական մեծամասնություն ձևավորել:
Այնուամենայնիվ, տվյալ պահի արդյունքները այլ բան են ասում:
Sky News հեռուստաալիքի հաղորդած տվյալների համաձայն՝ մոտավորապես 650 ընտրատեղամասերում ամփոփված ձայների արդյունքում Պահպանողականները, հավաքելով ձայների 36.7%-ը, խորհրդարանում զբաղեցրել են 321 տեղ, Լեյբորիստները 30,6 %-ով՝ 227 տեղ, Ազատ դեմոկրատները 7,7%-ով՝ 8 , Միացյալ Թագավորության անկախության կուսակցությանը (UKIP) 12,6%-ով՝ ընդամենը 1 տեղ:
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, Պահպանողականները ձայների ճնշող մեծամասնությամբ, մեծամասնական ընտրական համակարգով կղեկավարեն խորհրդարանը: