Ամփոփվել են ԼՂՀ ընտրությունների արդյունքները

20:09     8 մայիսի, 2015

ԼՂՀ կենտրոնական հանձնաժողովը 2015թ. մայիսի 6-ին կազմել է արձանագրություն` ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության  արդյունքների վերաբերյալ:  

Ըստ վերջնական հաշվարկների՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 042 մարդ, իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296 մարդ (ընտրողների ընդհանուր թվի  70, 8%-ը):

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը  103 699 է, մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 31 401, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3380 (4,7%):

Յուրաքանչյուր կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է՝

«Ազատ հայրենիք» կուսակցություն ՝ 32632 (47,35%)

«Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ 3709 (5,38 %)
«Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն»՝ 13105 (19,01%)
«Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն»՝ 1136 (1,65%)
«Խաղաղություն և զարգացում» կուսակցություն՝ 591 (0,86 %)
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 12965 (18,81 %)
«Շարժում-88» կուսակցություն՝ 4778 (6,93%):

Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի ՝ համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ համապատասխան որոշում կկայացվի ս.թ. մայիսի 10-ին:


© armedia.am