ԼՂՀ կենտրոնական հանձնաժողովը 2015թ. մայիսի 6-ին կազմել է արձանագրություն` ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ:
Ըստ վերջնական հաշվարկների՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 042 մարդ, իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296 մարդ (ընտրողների ընդհանուր թվի 70, 8%-ը):
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը 103 699 է, մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 31 401, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3380 (4,7%):
Յուրաքանչյուր կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է՝
«Ազատ հայրենիք» կուսակցություն ՝ 32632 (47,35%)
«Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ 3709 (5,38 %)
«Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն»՝ 13105 (19,01%)
«Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն»՝ 1136 (1,65%)
«Խաղաղություն և զարգացում» կուսակցություն՝ 591 (0,86 %)
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 12965 (18,81 %)
«Շարժում-88» կուսակցություն՝ 4778 (6,93%):
Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի ՝ համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ համապատասխան որոշում կկայացվի ս.թ. մայիսի 10-ին: