ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2015թ. մայիսի 3-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցություններին հասանելիք համամասնական մանդատների թիվը։ Այսպես.
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն-11 մանդատ
2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն-1 մանդատ
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-4 մանդատ
4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» -4 մանդատ
5. «Շարժում 88» կուսակցություն-2 մանդատ
Ըստ ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունները իրենց անվանական ցուցակները պետք է ներկայացնեն մանդատների թվի հրապարակման օրվանից 7 օրվա ընթացքում։
ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ մայիսի 18-ին կկայանա կուսակցությունների անվանական ցուցակների հաստատումը, իսկ ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին։