Ուկրաինայի Տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Օլեքսանդր Բորովիկը կարծում է, որ Ռուսաստանը Դոնբասում տեղի ունեցած ավերածությունների համար պետք է փոխհատուցի Ուկրաինային 350 միլիարդ դոլարի չափով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Որևէ փուլում Ռուսաստանը սկսելու է փոխհատուցել: Մենք պետք է հաշվենք, մենք պետք է պատրաստ լինենք և պետք է լոբբինգ անցկացնենք բոլոր այն տեղերում, որտեղ որ հնարավոր կլինի», - ասել է նա Ուկրաինայի «5 Канал» հեռուստաալիքի եթերում: