Հերթական հզոր երկրաշարժն է տեղի ունեցել Նեպալում, որը սեյսմոլոգները գնահատել են 7,4 բալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Նեպալի Նամչե-Բազար բնակավայրից 68կմ արևմուտք, իսկ ստորգետնյա ակտիվության օջախը գտնվում է 10կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ Նեպալում 7,9 բալ մագնիտուդով եկրաշարժ տեղի ունեցավ ապրիլի 25-ին՝ խլելով 8400 մարդու կյանք, հաղորդում է vgoroden.ru-ն: