Իսրայելի Քնեսեթի խոսնակ Էդելշտեյնը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ իրագործված 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից, հաղորդում է The Jerusalem Post-ը։
«Գաղտնիք չէ, որ Իսրայելը երկակի դիրքորոշում է զբաղեցնում Հայոց ցեղասպանության հարցում։ Կան քաղաքական և այլ բազմաթիվ պատճառներ Իսրայելի նման տատանվող և զուսպ մոտեցման, որը նվազեցնում է պատմական իրադարձությունների մեծությունը։ Մենք՝ հրեաներս, շարունակում ենք տառապել Հոլոքոստի հետևանքներից և չենք կարող նվազեցնել ողբերգությունը»,- ասել է Քնեսեթի ղեկավարը՝ կոչ անելով կառավարությանը փոխել քաղաքականությունը։
Երկրի նախագահը պաշտոնական այցով Գերմանիայում է, Քնեսեթի խոսնակն ըստ օրենքի հանդես է գալիս որպես երկրի ղեկավար։ Այդ պարագայում այս հայտարարությունը հատուկ կարևորությոն է ձեռք բերում։