Եմենի սահմանին շվեյցարական տանկեր են հայտնաբերվել

14:49     14 մայիսի, 2015

Շվեյցարիան արգելել էր զինամթերքի մատակարարումը Սաուդյան Արաբիային, սակայն ինչպես հայտարարում է Blick.ch կայքը՝ շվեցարական ռազմական մեքենաներ են հայտնաբերվել Եմենի սահմանին, որոնք կարող են օգտագործվել վերջինիս դեմ:

Հայտնի է, որ տանկերն անմիջապես չեն արտադրվել Շվեյցարիայում:  Դրանց մեծ մասն արտադրվել է Կանադայում՝ լիցենզիայի պայմանագրով, իսկ շվեյցարական սպառազինությունների ընկերությունը ստացել է իր շահույթի մասնաբաժինը:

Այս տանկերի օգտագործումն ընթացիկ հակամարտության մեջ դեռևս պարզ չէ: 


© armedia.am