Շվեյցարիան արգելել էր զինամթերքի մատակարարումը Սաուդյան Արաբիային, սակայն ինչպես հայտարարում է Blick.ch կայքը՝ շվեցարական ռազմական մեքենաներ են հայտնաբերվել Եմենի սահմանին, որոնք կարող են օգտագործվել վերջինիս դեմ:
Հայտնի է, որ տանկերն անմիջապես չեն արտադրվել Շվեյցարիայում: Դրանց մեծ մասն արտադրվել է Կանադայում՝ լիցենզիայի պայմանագրով, իսկ շվեյցարական սպառազինությունների ընկերությունը ստացել է իր շահույթի մասնաբաժինը:
Այս տանկերի օգտագործումն ընթացիկ հակամարտության մեջ դեռևս պարզ չէ: