ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-ից 15-ը կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:
ԵԱՏՄ հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովը, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշին, առևտրի ոլորտի պատասխանատու Անդրեյ Սլեպնովը ՀՀ գործարար համայնքի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների hետ քննարկել են ԵԱՏՄ նոր մաքսային օրենքի նախագծին, հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծին առնչվող հարցեր:
Պետք է նշել, որ բանակցություններ են տարվում Իսրայելի, Եգիպտոսի, Հնդակստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ, քննարկվում է հնարավոր բանակցությունների հարցն Իրանի հետ: Այս համատեքստում կարևորվում է հատկապես Չիանաստանի դերը, քանի որ վերջինս տնտեսական և շուկայական կապեր է ընդլայնում ինչպես հարևան Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ:
ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի նախագծի մշակման նախաձեռնությունը, որը նախատեսում է օրենքների սահմանում այս ոլորտում, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ գործող մաքսային կարգավորումները հիմնականում չեն համապատասխանում ներկա տնտեսական զարգացումներին, քանի որ դրանց ընդունումից ի վերէական փոփոխություններ են տեղի ունեցել: ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուղղված է պարզեցնելու գործող ընթացակարգը և կրճատելու այլընտրանքային ծախսերը: Խոսքը հատկապես վերաբերում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման հետ կապված խնդիրներին:
Աեաջիկայում ԵԱՏՄ ենթակոմիտեի անդամների հանդիպում է նախատեսվում, որը կքննարկի անդամ երկրներից ապրանքների արտահանում և ներմուծում կատարող սյուբեկտների համար ԱԱՀ զրոյական դրույքաչափի կիրառումն ավելի դյուրին դարձնելու հարցը:
ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն արդիական և անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ միասնական Մաքսային օրենսգրքի մշակումը: Ըստ նրա խոսքերի՝ նպատակը մաքսային օրենքների համապատասխանեցումն է տնտեսական նոր իրավիճակին և ընթացակարգի հնարավորինս պարզեցումը: Իսկ ավելի ճիշտ, նպատակն այն է, որ ԵԱՏՄ տարածքում արտահանող և ներմուծող սյուբեկտների համար, այդ թվում` ՀՀ, ԱԱՀ զրոյական դրույքաչափի կիրառումն ավելի դյուրին լինի (այս մասին ավելի մանրամասն տեղեկությունը հայտնի կլինի միայն օրենքի քննարկումից հետո): Փոխնախարարը նշել է նաև, որ ԵԱՏՄ նախատեսում է ամրագրել մաքսային նոր օրենսգրքում այնպիսի հիմնական ուղղություններ, որոնց մեծ մասն արդեն ամրագրված է 2015թ.-ի հունվարի 2-ից գործող «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում:
Որպեսզի հասկանալի լինի, թե «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծը) ինչպիսի ազդեցություն կունենա տնտեսական և սոցիալական տարբեր ոլորտների վրա, ստորև ներկայացված են ազդեցության գնահատման եզրակացությունները՝ արված ՀՀ կառավարության կողմից:
Այսպիսով, Նախագիծը չեզոք ազդեցություն կունենա ռազմավարական կարգավորման և շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյուններից: Քանի որ Նախագծով կարգավորվող ոլորտները չեն առնչվում որևէ առանձին ապրանքային խմբերի, ապա դրա ընդունմամբ մրցակցային դաշտում այն չի ունենա ազդեցություն: Այն ազդեցություն չի ունենա նաև ներդրումային և գործարար միջավայրի վրա:
Սակայն, ըստ մասնագետների, սա դեռ նախնական եզրակացությունն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս Նախագիծը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը:
Ցանկացած նորարություն միտված է բարեփոխումների: Միանշական է և հասկանալի, որ Հայաստանը, դառնալով ԵԱՏՄ անդամ, պետք է փոփոխություններ իրականացնի թե՛ տնտեսական, թե՛ օրենսդրական դաշտերում: Օրենդրական դաշտի փոփոխությունները մաքսային ոլորտում սպասված և տրամաբանական են, քանի որ ԵԱՏՄ անդամակցելուց հետո ՀՀ-ն դառնում է մի տնտեսական կառույցի անդամ, որի նպատակն է ազատ առևտրային հարաբերությունների ձևավորումը հնարավորինս ազատականացված մաքսային համակարգով: