Ավելի վաղ ՄԱԿ-ը կոչ էր արել երկարացնել մայիսի 12-ին հաստատված հրադադարի ժամկետը։ Եմենում ՄԱԿ-ի բանագնաց Իսմայիլ Շեյխը հույս էր հայտնել, որ «լռության» ռեժիմը կերկարաձգվի, ինչը միջազգային կազմակերպություններին հնարավորություն կտա շարունակել բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը։
Նշենք, որ այս օրերին հրադադարը հիմնականում պահպանվել է՝ չնայած առանձին շրջաններում հութիների և կառավարամետ ուժերի միջև շարունակվող բախումներին։