Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ առաջարկությունների նոր փաթեթ ստորագրել և ոչ միայն քաղաքական մասով։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։
«Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ արդեն պատրաստ է, այն կարող է ընդունվել Ռիգայի գագաթաժողովում, բայց քանի դեռ այդ փաստաթղթերը բանակցային փուլում են, ես չեմ կարծում, որ այս պահին ճիշտ կլինի մանրամասներ հաղորդել։ Բայց հստակ կարող եմ ասել, որ միայն քաղաքական համագործակցությամբ չենք սահմանափակվելու։ Բոլոր այն ուղղությունները, որոնք նախանշվել էին 2013 թվականի Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, պետք է որ արդեն հաստատում գտնեն այս փաստաթղթերում և ստորագրվեն»,- ասել է Եվրամիության դեսպանը։