ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Հյուսիսային Կորեա՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև լարվածությունը թուլացնելու համար, գրում է lenta.ru-ն։
«Ես պատրաստ եմ մեկնել Փհենյան, եթե իմ այցն օգտակար կլինի»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սեուլում Ասիայի առաջնորդների 6-րդ համաժողովի ժամանակ։
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին 15 տարվա ընդմիջումից հետո Հյուսիսային Կորեան Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստին։
Բան Գի Մունը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում նրան կրկին կհաջողվի հանդիպել այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ, քանի որ Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի անդամ է: