Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանի և Եվրամիության միջև որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ: Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Նա նշել է, որ գագաթաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվելու: «Այդ հռչակագրի հետ կապված քննարկումներ են անցկացվում: Ադրբեջանը որոշակի սպասումներ ունի Ռիգայի գագաթաժողովից: Մանրամասների մասին հնարավոր կլինի խոսել գագաթաժողովի ավարտից հետո», - ասել է Մամեդգուլիևը:
Ռիգայում ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 21-22-ին: