Արևելյան գործընկերության Ռիգայում կայանալիք գագաթաժողովին հաշված օրեր են մնացել: Մայիսի 21-22-ին կայանալիք այս խոշոր իրադարձությանն ընդառաջ տեղի են ունենալու նաև մի քանի այլ կարևոր հանդիպումներ` ներառյալ մեդիա դաշտի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության համաժողովներ ու ֆորումներ:
Այսօր և վաղը Լատվիայի մայրաքաղաքում հավաքվելու են 350-ից ավելի լրագրողներ ու փորձագետներ Արևելյան գործընկերության բոլոր 6 երկրներից` Հայաստանից̦ Վրաստանից̦ Ադրբեջանից̦ Ուկրաինայից̦ Բելառուսից և Մոլդովայից: Համաժողովը վարելու է Լատվիայի խորհրդարանի խոսնակը̦ իսկ հատուկ հրավիրված հյուրերն են լինելու Յոհաննես Հանը` Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄԵՄհանձնակատարը̦, մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը̦ Լատվիայի նախկին նախագահը̦ մշակույթի նախարարը և այլոք:
Համաժողովը բաղկացած է լինելու երեք մասից. սկզբում քննարկելու են ԱլԳ երկրների ընդհանուր մեդիա դաշտը` ներառյալ իրավական և քաղաքական գործոնները̦ ինչպես նաև մամուլի ինտեգրվածության աստիճանը: Երկրորդ հատվածում քննարկվելու է օբյեկտիվ տեղեկատվության ազատ հոսքը մամուլի մարտահրավերներով լի մթնոլորտում̦ իսկ համաժողովի երրորդ մասում ուշադրությունը հրավիրվելու է այն միջոցների վրա̦ որոնք կարելի է կիրառել մեդիա դաշտը բարելավելու և լավագույն արդյունքների հասնելու համար:
Իսկ ահա մայիսի 20-21-ը տեղի է ունենալու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համաժողով̦ ովքեր նույնպես ԱլԳ 6 երկրներից ժամանած 300-ից ավելի հետաքրքրված անձինք են լինելու̦ այդ թվում` հասարակական կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է լինելու առաջարկությունների միջոցով բարձրացնել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԵՄ կառույցների գործունեության և այս կամ այն քաղաքականության մշակման հարցում: Այս համաժողովը Լատվիայի վարչապետն է վարելու̦ ով հրավիրել է նաև տարբեր քաղաքական գործիչների քննարկումներին մասնակացելու համար: Հատուկ ուշադրություն է հրավիրվելու ժողովրդավարության̦ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերին:
Մայիսի 21-ին տեղի կունենա նաև ԱլԳ բիզնես ֆորումը̦ որի նպատակն է բարելավել բիզնես դաշտն այս տարածաշրջանում̦ 6 երկրների միջև փորձել բիզնես-համագործակցություն խթանել̦̦ ինչպես նաև կողմնակի գործոնների`տրանսպորտի̦ էլեկտրաէներգիայի վիճակի բարելավում ապահովել̦ որն անմիջականորեն կապված է բիզնեսների զարգացման հետ: Կարևոր է նաև հաշվի առնել բանկերի դերը սկսնակ բիզնեսների ֆինանսավարման համատեքստում: