Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովին։ Ինչպես փոխանցում է Vesti.Az-ը, այս մասին այսօր ասել է հասարակական-քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը։ Հիշեցնենք, որ Ռիգա չի գնալու նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Հետաքրքիր է՝ Ալիևի նման որոշումը կապ ունի՞ Ռիգայի գագաթաժողովի նկատմամբ Ռուսաստանի բացասական դիրքորոշման հետ։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է АПА գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական աղբյուրներին, Ալիևի՝ Ռիգայի գագաթաժողովին չմասնակցելը Բաքվի արձագանքն է վերջին շրջանում Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա գործադրվող մեծ ճնշմանը։