Տրանսանատոլիական գազատարի (TANAP)՝ Թուրքիայի Էսքիշեհիր նահանգով անցնող հատվածի կառուցման համար Թուրքիան խողովակների մի մասը ներմուծում է Չինաստանից: Այդ մասին հայտնել է «Fernas Insaat A.S» ընկերության ներկայացուցիչը, որը հանդիսանում է TANAP-ի ցամաքային հատվածի շինարարության պատասխանատու ըներություններից մեկը:
Ընկերությունում նշել են, որ TANAP-ի՝ Էսքիշեհիր նահանգի շինարարությունը կսկսվի այս տարվա ամռանը:
Շուրջ 1337 կմ երկարություն ունեցող ընկերության ցամաքային հատվածի շինարարությունը պետք է իրականացնեն երեք ընկերություններ՝ «Fernas Insaat A.S.»-ը, «Sicim-Yuksel-AKKORD Adi Ortakligi»-ն և «TEKFEN Insaat ve Tesisat A.S»-ը:
TANAP նախագիծը նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազի տեղափոխումը վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան հատված: Խողովակաշարի նախնական թողունակությունն, ըստ կանխատեսումների, պետք է լինի տարեկան 16 մլրդ խորհանարդ մետր: Մոտ 6 մլրդ մ/խ գազ պետք է մատակարարվի Թուրքիային, իսկ մնացած 10 մլրդ-ը՝ Եվրոպա: