Եվրոպական միությունը հարգում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը պահպանելու հետ մեկտեղ զարգացման սեփական ուղիները փնտրելու իրավունքը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններից բացի՝ առավել սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ։ Մենք հարգում ենք նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որը դեռևս ուղիներ չի փնտրում ԵՄ-ին անդամակցելու համար և չի տեսնում իր դերը ԵԱՏՄ-ում։ Մենք պատրաստ ենք նաև շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ՝ անկախ բացահայտ հակասություններին»,- նշել է կանցլերը՝ Ռիգայում մեկնարկող գագաթաժողովի նախօրեին։