Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 21-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ ԵՄ կողմից Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ վիզային ռեժիմի հեշտացում դեռևս հնարավոր չէ:
«Վիզային ռեժիմի հեշտացումը հնարավոր է միայն դրա համար անհրաժեշտ պայմանների իրականացման դեպքում: Եվրահանձնաժողովի զեկույցը հաստատել է, որ Ուկրաինան և Վրաստանը բավարար ջանքեր են գործադրել այդ գործընթացում, այնուամենայնիվ այդ ջանքերը դեռևս բավարար չեն, որպեսզի ընդհանուր իրավիճակը բարելավվի»,- նշել է Գերմանիայի կանցլերը: