ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը:
28 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Աշոտ Ղուլյանը ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ հերթական անգամ ընտրվել է ԼՂՀ ԱԺ նախագահ: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:
ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվել է 1 թեկնածու` ՀՅԴ կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանը:
Նշենք, որ Ղուլյանը եղել է նաև ԼՂՀ 4-րդ և 5-րդ Ազգային ժողովի նախագահը։