Եվրոպական հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ Ռիգայում տեղի ունեցող բիզնես-ֆորումի շրջանակներում «Արևելյան գործընկերությունը» մեկնարկել է Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում (այս երկրներն ԵՄ-ի հետ կնքել են ազատ առևտրի համաձայնագիր) փոքր և միջին բիզնեսների ֆինանսական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:
Խոսքը վերաբերում է 2 միլիոն եվրո դրամաշնորհին, որը հատկացվելու է ԵՄ բյուջեից առաջիկա տասը տարիների ընթացքում:
Եվրոպական հանձնաժողովի զեկույցում նաև նշվում է, որ այս ներդրումը երեք երկրներում ոչ պակաս, քան երկու միլիարդ եվրոյի օգուտ կբերի: