ԵՄ-ն Եմենին կտրամադրի 5.1 միլիոն եվրո

18:59     21 մայիսի, 2015

Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդես հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կտա 5.1 մլն եվրո՝ ապահովելու մարդասիրական օգնություն Եմենին: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքէջը:

«Ծայրահեղ դժվարին իրավիճակում ԿԽՄԿ-ն մեկն է այն շատ քիչ միջազգային մարդասիրական գործակալություններից, որը դեռ կարող է անհրաժեշտ օգնություն մատակարարել հակամարտության տուժածներին: Ես ողջունում եմ Կարմիր խաչի աշխատակիցների անխոնջ ջանքերը: Մենք հպարտ ենք, որ աջակցելու են նրանց աշխատանքին այդ դժվարին հանգամանքներում», - ասել է նա:

Նոր ֆինանսավորման միջոցով ԿԽՄԿ-ն կարող է մատակարարել սնունդ, ջուր, բժշկական պարագաներ Եմենին: 


© armedia.am