Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռիգայում ընթացող ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում այսօր Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին է հանձնել ԵՄ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը:
Մամեդյարովը նշել է, որ իր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի ԵՄ անդամ-երկրներից շատերի հետ և համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ռազմավարական իմաստով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների զարգացման հարցում:
Ադրբեջանի արտգործնախարարն ասել է նաև, թե հուսով է, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները կնպաստեն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Մամեդյարովի կարծիքով կարևոր է, որ «ԵՄ-ն հստակ ու միանշանակ դիրքորոշում որդեգրի Ադրբեջանի տեսակետը պաշտպանելիս»: