Լիտվայի նախագահ Անդրիս Բերզինշը հայտարարել է, որ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցներին հաջողվել է համաձայնեցնել ամփոփիչ հայտարարության տեքստը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուրախ եմ, որ մենք տեքստ ունենք»,-ասել է նախագահը։
Այսօր Reuters գործակալությունը, հղվելով դիվանագիտական աղբյուրների վրա, հաղորդել էր, որ ԱլԳ երկրների միջև հակասություններ և անհամաձայնություն կա՝ կապված ամփոփիչ փաստաթղթի բովանդակության, մասնավորապես` Ղրիմին առնչվող կետի հետ։
Գագաթաժողովը մեկնարկել է այսօր երեկոյան, կշարունակվի նաև վաղը։ Վերջում ակնկալվում է ընդունել եզրափակիչ համատեղ հռչակագիր։