Լատվիայի վարչապետ. «2016-ին Վրաստանն ու Ուկրաինան դեռ անցած չեն լինի առանց վիզայի ռեժիմին»

13:51     22 մայիսի, 2015

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ` Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման հայտարարել է̦ որ Ռիգայի գագաթաժողովի վերջնական հայտարարության մեջ կբացակայի այն դրույթը, ըստ որի` Վրաստանն ու Ուկրաինան կկարողանան անցնել առանց  վիզայի ռեժիմի:

«Եթե անգամ Ուկրաինան և Վրաստանը կատարեն Եվրոպական Միության բոլոր պահանջները̦ Եվրոպական հանձնաժողովը տարվա վերջում համապատասխան զեկույց կներկայացնի և հնարավոր է, որ հաջորդ տարի նոր նման ռեժիմ ներմուծվի այդ երկրների համար: Բայց դա միայն նոր զեկույցի պարագայում»,- հայտնել է վարչապետը:


© armedia.am