Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել «Արևելյան գործընկերության» եզրափակիչ փաստաթուղթը, ինչպիսին կլինի վերջնական փաստաթուղթը հայտնի չէ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, տեղեկացնում է РИА Новости-ին։
«Ես չեմ տիրապետում վերջին տեղեկություններին, սակայն ինչպես առավոտյան, այնպես էլ այժմ խորհրդակցությունները շարունակվում են։ Հենց Ադրբեջանն է հրաժարվում ստորագրելուց»,- նշել է Շուլցը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է հաստատել, որ այդ երկրի պատվիրակությունը հրաժարվում է ստորագրել «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի հայտարարությունը։