Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որը տարբեր անդրադարձ ունեցավ տարբեր երկրների համար:
Վերահաստատվեց այն փաստը, որ Հայաստանը և Եվրամիությունը կշարունակեն համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորություններն ինտեգրացիոն այլ գործընթացներում:
Բացի այդ, գագաթաժողովի ամփոփիչ Հռչակագրում նշվել է ևս մեկ կարևոր ուղղություն՝ շարժունակության բնագավառը, ըստ որի՝ մոտակա ժամանակներում կսկսվի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը:
Հայաստանը շարունակելու է բանակցություններ վարել նաև ոլորտային բնագավառներում համագործակցության շուրջ, օրինակ, Horizon 2020 ծրագրի, որը կապված է գիտության հետազոտությունների բնագավառին, ձեռնարկատիրությունների խրախուսմանը, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների, ինչպես նաև ավիացիայի բնագավառի շուրջ և այլն: