Պորոշենկո. Ուկրաինան բարձր գին է վճարում իր սեփական ուղին ընտրելու համար

09:25     23 մայիսի, 2015

Ռիգայի գագաթաժողովից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան մինչև դեկտեմբերի 15-ը կկատարի վիզային ռեժիմի ազտականացման պլանը։

«Մենք վերացրել ենք վիզային ռեժիմի ազատականացման քաղաքական խոչընդոտները, մնացել են տեխնիկական հարցեր»,- ասել է Պորոշենկոն՝ հավելելով, որ կանի ամեն բան դրական արդյունքի հասնելու համար։ 

 «Դուք ստանում եք ավելի շատ հնարավորություններ. յուրաքանչյուր երկիր կարող է ընտրել իր զարգացման ուղին: Ուկրաինան բարձր գին է վճարում   իր սեփական ուղին ընտրելու համար», - ասել է Պորոշենկոն:


© armedia.am