Ինչպես հայտնում է TASS գործակալությունը՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով Մոլդովան Արևելյան գործընկերության գագաթաժողովում ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել: Այս մասին հայտարարել է նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ով գլխավորում էր երկրի պատվիրակությունը:
Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն անհատական մոտեցում կցուցաբերի Մոլդովայի հանդեպ։
«Ռիգայում մենք հաստատեցինք ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական Քիշնևի ձգտումը և ստացանք գործընկերների վստահեցումները, որ մեզ հետագայում նույնպես աջակցելու են այդ ճանապարհին»,- հայտարարել է նախագահը: