Հայաստան-ԵՄ նոր բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հունիսին։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, հաղորդում է News.am-ը: Բանակցությունները կմեկնարկեն այն բանից հետո, երբ դրանց մանդատը հաստատվի ԵՄ Խորհրդի առաջիկա նիստում (հունիսի 25-26)։
Նախատեսվում է, որ նոր համաձայնագիրը կներառի նաև քաղաքական երկխոսության, միջազգային անվտանգության, ինչպես նաև առևտրա-տնտեսական մի շարք հարցեր։ Ըստ փոխնախարարի, օրակարգում են արդյունավետ պետական կառավարումը, շարժունակությունը, մարդու իրավունքները և տնտեսական շփումները։
«Շտապել պետք չէ, սակայն Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ հասնել նոր համաձայնագրի կնքմանը և շոշափելի արդյունքների»,- հավելել է փոխնախարարը։