Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ կաջակցի Ուկրաինային, որպեսզի «զսպի ռուսական ագրեսիան», որ նաև վտանգ է ներկայացնում մնացած Եվրոպայի համար:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ կողմից Ուկրաինային տրվող օգնությունը կախված կլինի Ուկրաինայի`բարեփոխումներին հավատարիմ լինելու աստիճանից:
Ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգ հաստատությունում`Բայդենը նշեց, որ ԱՄՆ չի փորձում Ռուսաստանում հասնել իշխանափոխության, այլ իրենց գործողություններով ցանկանում են հասնել նրան, որ Պուտինը ավելի կանխատեսելի քաղաքականություն վարի: