Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին պատրաստվում է թաղային վարչակազմերի ղեկավար-պաշտոնների թափուր տեղերի համար մրցույթ հայտարարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սաակաշվիլին նաև նշել է, որ տարածաշրջանում մեծ է հանցագործությունների թիվը, և, հետևաբար, անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել իրավապահ մարմիններում:
Մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի հասարակությանն է ներկայացրել Սահակաշվիլիին և ստորագրել է հրամանագիր` նրան Օդեսայում նահանգապետ նշանակելու վերաբերյալ, որից հետո նրան պաշտոնապես ներկայացրել է Օդեսայի պաշտոնյաներին: