Իտալիայի արտգործնախարար: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են իտալական տնտեսությանը

13:05     31 մայիսի, 2015

ԵՄ-ի ընդունած և Իտալիայի կողմից աջակցություն գտած Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են իտալական տնտեսությանը: Այս մասին TASS գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին, ով  կիրակի ժամանել է Մոսկվա երկօրյա այցով:

«Պատժամիջոցները հավասարապես վնասակար են երկու կողմերի համար: Իհարկե, նրանք իրենց բացասական հետևանքն են թողնում նաև իտալական տնտեսության վրա, բայց մենք պետք է հաշվի առնենք նախևառաջ պատժամիջոցների քաղաքական կարևորությունը և ոչ թե միայն տնտեսական հետևանքները», - ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ երբ Մինսկի համաձայնագրերն ամբողջովին իրականացվեն, ԵՄ-ն պատրաստ կլինի վերանայել զսպող ռեժիմը:


© armedia.am