ԵՄ-ի ընդունած և Իտալիայի կողմից աջակցություն գտած Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են իտալական տնտեսությանը: Այս մասին TASS գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին, ով կիրակի ժամանել է Մոսկվա երկօրյա այցով:
«Պատժամիջոցները հավասարապես վնասակար են երկու կողմերի համար: Իհարկե, նրանք իրենց բացասական հետևանքն են թողնում նաև իտալական տնտեսության վրա, բայց մենք պետք է հաշվի առնենք նախևառաջ պատժամիջոցների քաղաքական կարևորությունը և ոչ թե միայն տնտեսական հետևանքները», - ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ երբ Մինսկի համաձայնագրերն ամբողջովին իրականացվեն, ԵՄ-ն պատրաստ կլինի վերանայել զսպող ռեժիմը: