Ռուսաստանը կտա համարժեք պատասխան, եթե որոշում կայացվի, որ Ուկրաինան անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ ՆարիշկինըTASS գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նա հայտնել է, որ նախորդ երկու տասնամյակների ընթացքում թվում էր, թե արդյունավետ երկխոսություններ են տարվում դաշինք հաստատելու շուրջ. ստեղծվել էր համատեղ հաստատություններ և համատեղ նախագծեր, որոնք արդեն իրականացվում էին:
«Այժմ այդ ամենն ավերակների մեջ է»,- ասել է Նարիշկինը:
Սակայն նա նաև նշել է, որ լավատես է և կարծում է, որ «Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առկա սև գիծը կավարտվի և ողջախոհությունը կհաղթի»: