Թուրքիան հետաքրքրված է Իրաքի էներգառեսուրսները եվրոպական շուկաներ հասցնելու հնարավորությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Սեֆա Սադիք Այթեքինը: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որպեսզի իրաքյան գազը մատակարարվի թուրքական գազային ենթակառուցվածքներով:
Փոխնախարարը հայտնել է նաև, որ ներկայումս չկա որևէ խողովակաշար Իրաքի և Թուրքիայի միջև, որով իրանական գազը կմատակարարվեր եվրոպական շուկա: Անկարան և Բաղդադը կսկսեն նման խողովակաշարի կառուցումը, երբ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի այդ հարցի շուրջ:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ 2016թ-ին կսկսվի Թուրքիայի և Իրաքի միջև խողովակաշարի շինարարությունը, որի թողունակությունը կլինի 30 մլրդ կմ/խ:
Ըստ փոխնախարարի՝ եթե իրաքյան քազի մատակարարումները գերազանցեն 30 մլրդ մ/խ-ը, Թուրքիան կարող է ապահովել գազի տարանցումը Եվրոպա: