Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Օդեսսայի նահանգապետի պաշտոնում նշանակվելը մի շարք արձագանքներ է ստացել և ինտենսիվ քննարկումների առիթ դարձել՝ հիմնականում այն բանի շուրջ, թե ինչ կարող է տալ Սահակաշվիլին Օդեսսային: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկհարցազրույցը “Однако. Евразия” նախագծի վերլուծաբան, Օդեսսայի բնակիչ Իվան Լիզանի հետ:
- Օդեսսայի բնակչությունն ինչպե՞ս ընդունեց Սահակաշվիլիի՝ նահանգապետ նշանակվելու փաստը:
- Կիևի իշխանություններին Օդեսսայում աջակցում է քաղաքացիների մոտ 10%-ը, այդ իսկ պատճառով Սահակաշվիլիի նշանակումն ուրախությամբ չընդունվեց: Նա Օդեսսայի բնակիչների մոտ, առաջին հերթին, ասոցացվում է ոչ միայն Հարավային Օսիայի նկատմամբ ագրեսիայի, այլ նաև կլինիկական ռուսաֆոբիայի, Վրաստանում քաղաքական հալածանքների և «փողկապ ուտելու» հետ:
Ի դեպ, ակտիվ քաղաքացիները հիշեցրեցին Սահակաշվիլիին, թե ով է նա՝ քաղաքում կախելով «Միշայի համար» գրառումով փողկապներ: Սահակաշվիլին անձամբ հասկանում է, որ գտնվում է թշնամական միջավայրում, այդ պատճառով էլ ամենուրեք շրջում է հրացաններով զինված թիկնապահների ուղեկցությամբ:
Սահակաշվիլիի նշանակումն ուրախություն չի պատճառել նաև քրեական աշխարհի ներկայացուցիչներին ու պաշտոնյաններին: Պաշտոնյաները գիտակցում են, որ նրանցից ոմանք կկորցնեն պաշտոնները, ինչպես նաև եկամուտները, իսկ մնացածը ստիպված կլինեն իրականացնել «բարեփոխումներ Սահակաշվիլիի ոճով»: Քրեական աշխարհը վախենում է, որ քաղաքը «կմաքրվի» այնպես, ինչպես Վրաստանում եղավ, երբ օրենքով գողերը հայտվեցին ճնշման տակ: Այնուամենայնիվ, Սահակաշվիլին ամենազոր չէ, միևնույն է, նա շրջապատված կլինի այն մարդկանցով, որոնց հետ քրեական աշխարհի ներկայացուցիչները միշտ կկարողանան համաձայնության գալ:
Քաղաքի նորարար հատվածը՝ բուրժուազիան, ուրախացել է ճիշտ այնպես, ինչպես ուրախանում է բոլոր փոփոխությունների և նոր մարդկանց նշանակումների համար՝ հույս ունենալով, որ Սահակաշվիլին մեկ հարվածով կլուծի բոլոր խնդիրները: Բայց նրա ուրախությունն էլ կանցնի, ինչպես որ մինչև այդ է անցել:
- Բնակիչներն ի՞նչ ակնկալիքներ ունեն Սահակաշվիլիի նշանակման հետ կապված : Ի՞նչ բարեփոխումների կարիք ունի նահանգը:
Իրականում Սահակաշվիլիի բարեփոխումները հետևյալ տեսքը կունենան.
Պետք են արդյո՞ք այսպիսի բարեփոխումներ նահանգին: Բնականաբար՝ ո՜չ: Նահանգին անհրաժեշտ է ադեկվատ իշխանություն, պաշտոնյաների շրջանում զանգվածային մաքրում և «նոր արյան ներարկում», սակայն նորն Ուկրաինայում չկա: Օդեսսան չի ցանկանում լինել այդպիսի Ուկրաինայի կազմում և 05.02.2014-ի ողբերգությունը, դրա տարելիցն ու Օդեսսայի բնակիչների վերաբերմունքը Մեծ Հաղթանակի 70-ամյակի նկատմամբ դրա վառ ապացույցն են: