Թոնի Բլեյերը հայտարարել է Հանդուրժողականության և հաշտեցման եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին։ Այս մասին նա հայտնել է Times-ում հրապարակած իր հոդվածում, որը գրել է Եվրոպայի հրեական կոնգրեսի նախագահ Մոշե Կանտորի հետ։
«Մենք հավատում ենք, որ հակամարտությունների պատճառը ո՛չ կրոնն է, ո՛չ էլ հավատքը, այլ դրանց աղավաղումը, որը դիմակ է դառնում նրանց համար, ովքեր ձգտում են ավերման ու մահվան», – հայտարարել է նա։
Հոդվածում նա նաև նշում է, որ ներկա պահին Եվրոպան ապրում է ՀՆԱ աճի անկում, որը նախկինում դիտվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից առաջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլեյերը լքում է մերձավորարևելյան կարգավորման միջնորդների «քառյակի» հատուկ ներկայացուցչի պաշտոնը։